30.07.2017|
14:29
ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն Ադրբեջանին խորհուրդ է տալիս չընդունել իրենց իսկ քաղաքացիական բնակչությունը` որպես կենդանի վահան: Հանրայինի «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ անդրադառնալով հուլիսի 4 -ի միջադեպին, Լևոն Մնացականյանը նշել է, որ հայկական կողմը ցավում է քաղաքացիական անձանց զոհվելու կապակցությամբ, սակայն մեղավորը Ադրբեջանի իշխանություններն են: